Միջազգային

Ռուսաստանը հանում է ժամանողների համար պարտադիր ինքնամեկուսացման պահանջը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հանում է ժամանողների համար պարտադիր ինքնամեկուսացման պահանջը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 15-ից ժամանողների համար այլևս չի գործի 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պահանջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստան այցելողները, սակայն, իրենց հետ պետք է պարտադիր ունենան կորոնավիրուսի թեստի բացասական լինելը հավաստող փաստաթուղթ:

Ռուասատանի Դաշնությունը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում չորրորդն է: Այստեղ կա կորոնավիրուսի հաստատված 733 հազար 699 դեպք, կորոնավիրուսից ապաքինվել է՝ 504 հազար 21, մահացել՝ 11 հազար 439 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում