Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 899 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 ռեգիոնում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մոսկվայում՝ 5 հազար 392, մերձմոսկովյան շրջաններում՝ 1063: Նշվում է, որ 4 հազար 704 պացիենտի մոտ չեն եղել ախտանշաններ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 107 դեպք:

Ռուսաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 232 հազար 243-ի, որից 43 հազարն ապաքինվել են, 2116-ը՝մահացել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում