Միջազգային

ՌԴ-ն վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում դարձավ երրորդը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում դարձավ երրորդը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 11 հազար 656 նոր դեպք՝ ընդհանուրը դառնալով 221 հազար 344: Այս ցուցանիշով Ռուսաստանը շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ աշխարհում դառնալով 3-րդը:

Նոր դեպքերի զգալի մասը՝ 6 169-ը, արձանագրվել է Մոսկվայում, 1 079-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Նշվում է, որ նոր դեպքերից 5 417-ի մոտ ախտանշաններ չեն եղել:

Վերջին մեկ օրում ՌԴ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 94 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 009­-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը ավելի քան 39 հազար է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում