Միջազգային

Ռուսաստանը վարակվածների թվով շրջանցեց Գերմանիային ու Ֆրանսիային

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը վարակվածների թվով շրջանցեց Գերմանիային ու Ֆրանսիային

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 հազար 231-ով՝ ընդհանուրը դառնալոv 177 հազար 160՝ արձանագրված երկրի բոլոր ռեգիոններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար476-ով՝ ընդհանուրը դառնալով 23 հազար 803: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ, ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1625վարակված:

Նշվում է, որ նոր վարակվածների 48.7 տոկոսի մոտ ախտանշաներ չեն եղել: Նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայում:

Այսպիսով, Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում դառնում է 5-րդ երկիրը՝ շրջանցելով Գերմանիային, Ֆրանսիային: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնուհետև Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում