Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 559-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 559-ով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի 82 ռեգիոնում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբ տվյալները: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում:

Նշվում է, որ վարակվածներից 4 հազար 341-ի մոտ ախտանշաններ չեն գրանցվել: Մահերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 86-ով:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հաստատված դեպքերի թիվը դարձավ 165 հազար 929, որից 21 հազարն ապաքինվել է, 1537 մարդ՝ մահացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am