Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն և քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները»,-հայտնում են վարչությունից:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախում առ այսօր նոր կորոնավիրուսով վարակի դեպք չի գրանցվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում