Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին կատարած ահռելի աշխատանքի համար

Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին կատարած ահռելի 
աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալական նամակ ու քաղցրավենիք է ուղարկել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին՝ երախտագիտություն հայտնելով նրանց աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Տիկին Հակոբյանը հետևում է այս օրերին բժիշկների կատարած ահռելի աշխատանքին: Նամակ ու քաղցրավենիք ուղարկելը մի փոքր ժեստ է, որով Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին, ինչպես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական, այնպես էլ մյուս բուժհաստատությունների: Նրանք գտնվում են առաջին գծում, ցուցաբերում են բարձր որակներ, օր ու գիշեր պայքարում են համաճարակի դեմ: Տիկին Հակոբյանն իր շնորհակալությունն է հայտնել, մաղթել քաջ առողջություն և նշել, որ այս անհամաչափ ընթացող պատերազմում հաղթանակը գրանցելու են բժիշկները»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 64 դեպք: Առաջին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am