Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կորոնավիրուսի տարածման պատճառով որոշվել է արգելել 16 երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ

Կորոնավիրուսի տարածման պատճառով որոշվել է արգելել 16 երկրի քաղաքացիների 
մուտքը ՀՀ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ մարտի 17-ին որոշվել է արգելել աշխարհի 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական համակարգից։

Այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն 3. Հարավային Կորեա 4. Ճապոնիա 5. Իտալիա 6. Իսպանիա 7. Ֆրանսիա 8. Գերմանիա 9. Շվեյցարիա 10. Դանիա 11. Ավստրիա 12. Բելգիա 13. Նորվեգիա 14. Շվեդիա 15. Նիդերլանդներ 16. Միացյալ Թագավորություն

«Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։ Բացի այդ, օտարերկրյա ուղղություններից վերադարձող բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14 օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am