Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Գալոյանին Բրազիլիայում և Կոլումբիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աշոտ Գալոյանին հետ կանչել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրչամանագրով Բրազիլիայում և Կոլումբիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արման Հակոբյանին նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում