Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվանդացել կորոնավիրուսով

Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվանդացել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել Է Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը (ARS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել Էր Ազգային ժողովի երկու պատգամավորների վարակման մասին: Բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի վարակումը կորոնավիրուսով: Նաեւ վարակվել Է «Հառաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Տուտյու-Պիկարը:

«Ազգային ժողովի չորս պատգամավորների եւ երկու աշխատողների թեստերը COVID-19 կորոնավիրուսի առկայության դրական արդյունք են տվել: Կատարվում են սանիտարական հետազոտություններ, Ազգային ժողովի ծառայությունները վիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցներ են ձեռնարկել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բժիշկները հավելել են, որ երկու նոր հայտնաբերված պատգամավորները մեկուսացված են, պարզվում Է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելության մասին չի հաղորդվում: Երկրի սանիտարական գործակալությունը մարտի 8-ի երեկոյան տեղեկացրել Է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 1126-ի, մահացել Է 19 մարդ: Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում Է հազարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]