Ռուսաստանը ժամանակավորապես արգելել Է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի կառավարությունը կարգադրել Է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի սահմանով Իրանի քաղաքացիների անցումը՝ ՌԴ-ի քաղաքացիների ավտանգության ապահովման եւ կորոնավիրուսային վարակի տարածումից պաշտպանության նպատակով, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է նախարարների կաբինետի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«2020 թվականի փետրվարի 28-ի Մոսկվայի ժամանակով 00 ժամ 00 րոպեից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում Է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների անցումը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածք են ժամանում ուսումնառության եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաեւ մասնավոր, տուրիստական եւ տարանցման նպատակներով»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, ներքին գործերի նախարարությանը հանձնարարված Է ժամանակավորապես դադարեցնել ուսումնառության եւ աշխատանքային գործունեության իրականացման նպատակով ՌԴ մուտքի հրավերների փաստաթղթերի ընդունումը, ձեւակերպումը եւ հանձնումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում