Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Boeing-ը ծրագրում Է Boeing 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2020 թվականի կեսերին

Boeing-ը ծրագրում Է Boeing 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2020 թվականի կեսերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան հույս ունի կարգավորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թույլտվություն ստանալ ընթացիկ տարվա կեսերին: Այդ մասին ասված Է ընկերության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում Boeing-ում ընդգծում են, որ երաշխիքներ չեն կարող տալ ժամկետների վերաբերյալ, եւ այս հայտարարությունը սոսկ «կանխատեսում» Է:

«Անվտանգ օգտագործման MAX-ի վերադարձը մեր թիվ մեկ առաջնահերթությունն Է, եւ մենք համոզված ենք, որ դա տեղի կունենա»,- նշվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումն ամբողջ աշխարհում արգելված Է անցյալ տարվա մարտից՝ Ինդոնեզիայում եւ Եթովպիայում այդ օդանավի երկու աղետներից հետո, որոնց զոհ դարձավ 346 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am