Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շրջադարձային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցի արդյունքներն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա, ըստ էության, առաջին շփումն է եղել:

«Որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալել ճիշտ չի, դրանք արժեքավոր են անքանով, որ տեղի է ունենում ծանոթություն: Նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այցի արդյունք: Որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան, Հայաստան գալու պատրաստակամություններ արձանագրվեցին, մասնավորպես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Այնպես որ՝ այցը կարելի է համարել ծանոթությունների, անձնական կապերի հաստատման այց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում, Նիկոլ Փաշինանը նշեց, որ այս պահին այդ մասին խոսակցություն չկա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում