Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և 
լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին իշխանությունների հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնում, սակայն պայման է դնում, որ այդ հանդիպումը մինչև վերջ պետք է բաց լինի լրատվամիջոցների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոտ Արմենիա» հյուրանոց բանակցությունների երկրորդ փուլը սկսելու համար: ««Հանրապետական» կուսակցությունում  ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին պետք է լիազորեն, որպեսզի բանակցի: Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն և ինչպես նախկինում` պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում: Ես վաղը,  ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Սակայն, ինչպես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարն է, և մենք նրան պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին իրենց հանրահավաքը տեղի կունենա ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, իսկ ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին` Վանաձորում: Նա իր կողմնակիցներին կոչ արեց այդ երկու օրերի ընթացքում Երևանում դադարեցնել բոլոր գործողությունները: «Մենք գնում ենք այս քայլին, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Բայց եթե Երևանում կան մարդիկ, ովքեր ինձ նման հանգստանալու և վերականգնվելու խնդիր չունեն, վաղը ժամը 15:00-ին իրենց մեքենաներով միանում են մեզ և  ավտոերթով գնում ենք Գյումրի: Մենք ապրիլի 29-ին և 30-ին և մայիսի 1-ին մեր բոլոր գործողությունները վերականգնելու ենք աննախադեպ թափով և ծավալներով»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ապրիլի 25-ին ինքը հրապարակում առաջադրվել է որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ինչը իր համար շատ պատասխանատու կարգավիճակ է: Փաշինյանը նշեց, որ իրենք ակնկալում են, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը: «Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր: Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում հաստատված հակաժողովրդավարական համակարգը վերացնելը: Հիմա, բնականաբար, կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարքի առաջարկներ, սակայն ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում որևէ կոմպրոմիս չի կարող լինել: Մենք այսօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, առևտրի, ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող: Ես ուզում եմ, որ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության, նաև այն պատճառով, որ այս գործընթացի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում: Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով ու ժողովրդի աջակցությամբ, կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- ասաց Փաշինյանը:

Նա իր կողմնակիցներին ևս մեկ անգամ կոչ արեց ուշադիր լինել, որպեսզի Երևանում առանց պետհամարանիշի կամ փակ համարանիշով որևէ ավտոմեքենա չլինի, որևէ լկտի վարորդ չլինի` ներողություն խնդրելով հանրությունից, որ նախորդ օրն այդ բացը չէին նկատել:

Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ իրականացրեցին Երևանի փողոցներով:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]