Քաղաքականություն

ՀՀ վարչապետը մեծ ներուժ է տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները խորացնելու համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մեծ ներուժ է տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները խորացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը 23.5 տոկոսով աճել է»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը եւ հավելեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, ինչի մասին վկայում են վերջին շրջանում հաճախակի կազմակերպվող երկկողմ հանդիպումները:

Նրա խոսքով՝ երկու կողմերն ունեն բոլոր հնարավորությունները ոչ միայն պահպանելու ներկայիս հարաբերությունների մակարդակը, այլեւ խորացնել այն:

«Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկենք օրակարգային հարցերն եւ դրանց հետագա զարգացման հեռանկարները: Այսօր մենք նախապատրաստել ենք մի քանի փաստաթղթեր, որոնց ստորագրումը միանշանակ նպաստելու է մեր համագործակցությանը զարգացմանը»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում