Միջազգային

ՆԱՏՕ-ն ողջունում Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական կոնսուլտացիաները Սիրիայի շուրջ. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ողջունում Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական կոնսուլտացիաները Սիրիայի շուրջ. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ողջունում Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական կոնսուլտացիաները Սիրիայի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի Խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով նիստի արդյունքները:

«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այսօր մեզ տեղեկացրեց ՌԴ-ի հետ անցկացվող կոնսուլտացիաների մասին, որոնք նպատակամղված են Սիրիայում օդային գործողություններին մասնակցող օդաչուների անվտանգության ապահովմանը»,-ասել Է նա:

Գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայի գործողությանը, դաշինքի խնդիրն իր տարածքներն ու քաղաքացիներին պաշտպանելն Է:

«ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայի գործողությանը, որում ներգրավված են դաշինքի պետությունները ԱՄՆ-ի ղեկավարության ներքո: Դաշինքի գլխավոր նպատակն իր տարածքն ու իր քաղաքացիներին պաշտպանելն Է»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում