Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Տիգրան Լ. Պետրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

Տիգրան Լ. Պետրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի յոթերորդ տուրում բոլոր ութ հայ շախմատիստները հաղթանակներ տարան:

Յոթ տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան): Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը` 4,5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը 3,5 միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:  Նախավերջին` ութերորդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով խաղում է առաջատարի` Գայոս Նիգալիձեի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am