Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն

Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի կառավարությունը Պաղեստինը պաշտոնապես ճանաչում է որպես պետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Նորվեգիայի կառավարությունը որոշել է, որ Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն: Պատերազմի թեժ պահին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել և  վիրավորվել, մենք պետք է պահպանենք միակ այլընտրանքը, որն առաջարկում է քաղաքական լուծում ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար. երկու պետություն, որոնք կապրեն կողք-կողքի՝ խաղաղության և անվտանգության պայմաններում», - հաղորդագրությունում մեջբերված է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի խոսքը։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 28-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am