Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան
x
Վաղը

Մայիսի 24-ին կայանալիք միջոցառումներ

 

Ժամը 10.00-ին մեկնարկում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը ԵՊԲՀ-ի նիստերի դահլիճում:

 

Ժամը 11:00-ին Peoplemeter մամուլի ակումբի (Golden Tulip Hotel Yerevan) հյուրը կլինի Էդգար Վարդանյանը` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ: Թեման` «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը եւ հայաստանյան ընտրությունները` սկսած 1996 թվականից»:

 

Ժամը 11.00-ին Հենարանում «Վերջին զանգի հետևանքները. թանկացել է հագուստն ու սնունդը» թեմայի շուրջ կխոսեն Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աթանեսյանը:

 

Ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկի անվան թ.5 դպրոցում կկայանա «Սլավոնական գրի օր» խորագիրը կրող գրական-երաժշտական կոմպոզիցիա:

 

Ժամը 12.00-ին Մամուլի ազգային ակումբում «Հետրընտրական իրավիճակի առանձնահատկությունները Հայաստանումե թեմայի շրջանակներում լրագրողներին հրավիրում է հանդիպման ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

 

Ժամը 12:00-ին «Նովոստիե միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման է՝ «100 օր «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում»:

 

Ժամը 12.00-ին «Իրատես de facto» ակումբի  (հասցեն` Զաքյան 10) հյուրերն են հասարակական-քաղաքական գործիչներ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ ու ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ։ Թեման` «ՀՀ նոր անձնագրերն ու անհատական քարտերը»։

 

Ժամը 12:00 -ին ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակում (ք. Երևան, Պարոնայն 21/1) տեղի կունենա Ազգային ընկերության և Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության միջև Համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

 

Ժամը 12.00-ին «Ուրբաթ» մամուլի ակումբի հյուրն է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Թեման.-  «1.Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստինե, 2. «Ներքաղաքական զարգացումներ»:

 

Ժամը 12.00 –ին Ani Plaza Hotel -ի Press Master մամուլի ակումբում կկայանա ասուլիս: Թեմա` «Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան ընդառաջ»: Բանախոսներ` Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակիցներ (Կարեն Շահգալդյան, Արմինե Գրիգորյան, Կարեն Քոչարյան):

 

Ժամը 13:00-ին ԵՊՀ սեւ շենքում` Աբովյան փողոց, տեղի կունենա «Նիգ Ապարանե ՀՄ-ի կազմակերպած գիտաժողովը, «Նիգե պատմական տարածքի քարտեզի շնորհանդեսը եւ «Ապարանի հերոսամարտի ռազմապատմական արժեքըե թեմայով բանախոսություն:

 

Ժամը 13.00-ին «Իրատես de factoե ակումբի  (հասցեն` Զաքյան 10) հյուրն է քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ։ Թեման` «ՀԱԿ-«Հանրապետություն» հետընտրական հարաբերություններ»։

 

Ժամը 13:00-ին  Մոսկվայի Էկոնոմիկայի, Ստատիստիկայի և Ինֆորմատիկայի Պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղում կանցկացվի «Ռուսաց լեզվի կյանքը այսօր, վաղը և ապագայում» թեմայով բաց դաս: Բաց դասը կանցկացնի մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս.Մ. Մինասյանը:

 

Ժամը 14.00-ին Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի  նիստերի մեծ դահլիճում կկայանա Սլավոնական գրերի օրվան նվիրված միջոցառում:

 

Ժամը 14:00-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճոմ տեղի կունենա «Հայ հնատիպ գրքերի ձեռագիր հիշատակագրություններըե գրքի շնորհանդեսը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին։ Հեղինակ՝ Նորայր Պողոսյան։

 

Ժամը 15.00-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` հանդիպում գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիքե շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի հետ և նրա «Երգող այբուբեն» գրքի շնորհանդեսը:

 

Ժամը 17.00-ին Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա շրջանակներում ՀՀ Նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա  մանկական աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ և տոնական համերգ: Ցուցահանդես- տոնավաճառից ստացած ողջ հասույթը կուղղվի մանկական բարեգործությանը: 

 

Ժամը 20.00-ին Փարաջանովի թանգարանում կկայանա «Գալիցիայի երեք պատմություններ» ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա և Հայաստանում լեհական օրերի շրջանակներում:



x
Котята мейн кун предлагаются к резервированию и продаже.;Original Russia news free site russia-plus.com;Dating with real Free women site freesitewomen.com;Online Site Giorgio Armani fashion giorgioarmaniblog.com;100% free dating Russian women site online yanikadate.net;Russian ukrainian brides for love;Обучение в Греции

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ