Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը

Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սգո թափորը վաղ առավոտից հավաքվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի ներկա գտնվի ուղղաթիռի վթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության 7 անդամների հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը։

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ննջեցյալներին նվիրված ծիսական աղոթք է կարդացել հուղարկավորության արարողության ժամանակ։

171160965.jpg (316 KB)

Թեհրանի համալսարանից սգո թափորը կգնա Ազատության հրապարակ։

171160598.jpg (281 KB)

Մայիսի 22-ի երեկոյան Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կգտնվեն օտարերկրյա պաշտոնյաներ և բարձրաստիճան պատվիրակություններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Նախքան 8 հանգուցյալների մարմինները Թեհրան տեղափոխելը մայիսի 21-ին հուղարկավորության առանձին արարողություններ են տեղի ունեցել Թավրիզում և Ղոմում։

171160564.jpg (144 KB)

Մայիսի 23-ի կեսօրին նախագահ Էբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։

171160568.jpg (292 KB)

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները։ Երկրում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 28-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am