Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Ատալանտա»-«Բայեր» հանդիպումը կկայանա մայիսի 22-ին

Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Ատալանտա»-«Բայեր» հանդիպումը կկայանա մայիսի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Ատալանտա»-«Բայեր» հանդիպումը կկայանա մայիսի 22-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչ այս հանդիպումից առաջ թիմերը միմյանց հետ մրցել են երկու անգամ: Երկու անգամն էլ հաղթել է «Ատալանտա»-ն:

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայեր»-ի համար ընթացիկ մրցաշրջանը բացառիկ է ամեն առումով: Թիմը ընդհանուր բոլոր մրցաշարերում ոչ մի պարտություն չի կրել, իր ստեղծման օրից առաջ անգամ դարձել է Բունդեսլիգայի հաղթող:

Արդեն ավարտված Իտալիայի Սերիա Ա-ում «Ատալանտա»-ն 5-րդ տեղում է:  Իսկ Իտալիայի գավաթի խաղարկության որոշիչ խաղում «Ատալանտա»-ն զիջել է «Յուվենթուս»-ին: Սա վերջին հնարավորությունն է թիմի համար մրցաշրջանում որևէ տիտղոս նվաճելու համար:

Եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am