Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը

Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ 
աշխատաժողովը

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Բիզնես կենտրոնում» կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը, որի ընթացքում ‹‹Սևան›› ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանին է հանձնվել «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը։

Սեւան ԱՊ աշխատաժողով.jpg (505 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ‹‹Սևան›› ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանից, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, Սոլյուտոն ՍՊԸ-ի, DHP Conservation Ltd-ի (Չեխիա), NaravaNarave d.o.o-ի (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության  կողմից և «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Սևան» ազգային պարկի կառավարման պլանավորման գործընթացն ու արդյունքները։

Միջոցառման մասնակիցներն այցելել են  ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ թանգարան:

Խոսրով  Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am