Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն 
ընդգրկվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային 
ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Այլևս սա պատմական փաստ է… Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը` «Անորա»-ն, Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։ Քիչ առաջ կայացավ պրեմիերան, դահլիճը ջերմ ընդունեց։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am