Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում

Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ են տոնել, Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:

Հայաստանի ներկայացուցիչներից 4,5-ական  միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարները 6 միավորով Հնդկաստանի, ԱՄՆ-ի և ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող մասնակիցներն են:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am