Միջազգային

Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը

1 րոպեի ընթերցում

Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) իշխող Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, հանրային անվտանգության նախարար բանակի գեներալ Թո Լամին ընտրել է երկրի նոր նախագահ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից

Խորհրդարանի վերահսկիչ հանձնաժողովի տվյալներով՝ 66-ամյա Թո Լամին պետության ղեկավար ընտրելու մասին բանաձևին հավանություն են տվել Ազգային ժողովի՝ նիստին ներկա 473 պատգամավորներից 472-ը։ Վիետնամի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն իշխանության բարձրագույն մարմինն է՝ օժտված երկրի ղեկավարությանը նշանակելու և պաշտոնաթող անելու լիազորություններով:

Թո Լամը հավատարմության երդում է տվել երկրին, նրա ժողովրդին և Վիետնամի իշխող Կոմունիստական ​​կուսակցությանը: Պետության ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։

66-ամյա Տո Լամը դարձել է ժամանակակից Վիետնամի պատմության 13-րդ նախագահը։ Պետության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է 53-ամյա Վո Վան Թիոնգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում