Քաղաքականություն

Կալիֆորնիայի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը

1 րոպեի ընթերցում

Կալիֆորնիայի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատն այսօր` օգոստոսի 27-ին, քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցմանն ուղղված AJR32 բանաձևը: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով դիմել է Կալիֆորնիայի հայությանը` հորդորելով հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կապվել իրենց ներկայացնող սենատորների հետ և խնդրել կողմ քվեարկել բանաձևի ընդունմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին:

Առաջին անգամ է, որ Կալիֆորնիայի օրենսդրության պատմության մեջ նման բանաձև է ընդունվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում