Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ դեսպանը կոչ է անում վերականագնել հրադադարի ռեժիմն ու ԼՂ հակամարտության հարցը լուծել խաղաղ ճանապարհով

ՌԴ դեսպանը կոչ է անում վերականագնել հրադադարի ռեժիմն ու ԼՂ հակամարտության 
հարցը լուծել խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում դրության ներկայիս սրացումը կվերաճի լայնածավալ ռազմական գործողությունների։ Օգոստոսի 2-ին լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ դեսպանը շեշտել է, որ հարցը պետք է լուծվի ոչ թե ռազմական միջամտությամբ, այլ բացառապես խաղաղ ճանապարհով:

«Չեմ կարծում, որ իրավիճակը կհանգեցնի ռազմական լայնածավալ գործողությունների։ Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև չի կարելի հարցերը լուծել ռազմական միջոցներով։ Պետք է արագ հաստատվի զինադադար և հրադադարի ռեժիմ, իսկ կողմերը բանակցություններ վարեն»,-ասաց դեսպանը` հավելելով, որ պաշտոնական Մոսկվայի տեսակետն այն է, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Ադրբեջանական զինուժը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը տվել է առնվազն վեց զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]