Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Մինսկի գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքին Հայաստանը մասնակցել է «կենտրոնական ցուցադրողի» կարգավիճակով

18:28, 17 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի «БЕЛЭКСПО» ցուցահանդեսային ազգային կենտրոնում անցկացվել է գրքի միջազգային 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը: Պատվիրակության կազմում Մինսկի ցուցահանդեսին մասնակցել են նաև «Անտարես» տպագրատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը, բանաստեղծ, գրականագետ Աշոտ Գաբրիելյանը և այլք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանին հնարավորություն են ընձեռել հանդես գալու  «կենտրոնական ցուցադրողի» կարգավիճակով: Ի դեպ «կենտրոնական ցուցադրողի» կարգավիճակը ցուցահանդեսի կազմակերպիչները կիրառել են առաջին անգամ: 

Հայաստանյան տաղավարում ներկայացվել է 600-ից ավելի ցուցանմուշ` ՀՀ-ում տպագրված գրականություն, ամսագրեր, հանդեսներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Այնուհետեւ բեմահարթակը տրամադրվել է հայ համայնքի «Էրեբունի» պարային համույթին: Ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն: Հատկապես տպավորիչ է եղել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի տեղում հնագույն մեթոդներով թղթի ստացումն ու օֆորտների և կավե սալիկների պատրաստումը:

   Ցուցահանդեսի օրերին կազմակերպվել են նաև շնորհանդեսներ, կլոր սեղաններ, հանդիպումներ են կայացել Բելառուսում հրատարակվող հայալեզու «Անիվ» հանդեսի և ռուսերեն հրատարակվող «Միասին» թերթի խմբագրակազմերի հետ, տեղի են ունեցել զրույց-քննարկումներ գրքի և գրականության վերաբերյալ, կայացել են երկխոսություններ: Շփումների ընթացքում ձեռք են բերվել ստեղծագործական, հրատարակչական նոր կապեր ու գործնական պայմանավորվածություններ: Ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև ԱՊՀ երկրների գրապալատների, գրքի ցուցահանդեսների կազմակերպիչների հավաքին: Մինսկի ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված թվով 203 անուն գիրք և տեսալսողական սկավառակներ հանձնվել են Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը: Հայ համայնքին է ներկայացվել «Լիտոպեդիա» հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը և լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:

ՀՀ մշակույթի նախարարությունը ցուցահանդեսին ակտիվորեն մասնակցելու և բազմաբովանդակ էքսպոզիցիայի համար արժանացել է պատվավոր մրցանակի, իսկ ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամները` պատվոգրերի:

Դիտվել է 360 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ