Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Anonymous-ը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Տեսանյութ

09:40, 27 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Anonymous հաքերների խմբավորումը սկսում է «Հայոց ցեղասպանություն նախաձեռնություն» (Operation Armenian Genocide) գործողությունների շարքն ընդդեմ թուրքական իշխանությունների:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Youtube-ում Anonymous-ի կողմից տարածած պաշտոնական տեսանյութում հայտնի կիբեռբանակի անդամները հայտարարում են, որ հունվարի 25-ը հայտարարվում է նախաձեռնության սկիզբը: Anonymous-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու պատասխանատվություն կրել իրենց գործած դաժանությունների համար:

«1915 թվականին Թուրքիան սպանել է ավելի քան 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև հայ ժողովրդին զրկել սեփական պատմական հայրենիքից: Թուրքիան պարտավոր է հատուցել սեփական քայլերի համար: Մենք պատժելու ենք թուրքական իշխանություններին, մինչև նրանք չընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: Շատերը հնարավոր է` չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, սակայն լսել են հրեաների Հոլոքոստի մասին: Ինչպես Հոլոքոստի դեպքում Գերմանիան ընդունեց սեփական մեղքն ու առ այսօր հատուցում է, այդպես էլ պետք է անի Թուրքիան: Այս կոչն ուղղված է նաև այլ պետություններին, ովքեր դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ, որն ավարտվում է սպառնալիքով` ուղղված ընդդեմ Թուրքիայի. «Սպասեք մեզ»: 

 

 

Դիտվել է 273 անգամ



Այս թեմայով

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ