Քաղաքականություն

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները Փարիզում մասնակցել են ՀՀ դեսպանության նոր շենքի բացմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ում։

«Այսօր իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մենք մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը»,- նշել է Միրզոյանը։

Նախարարները տեսանյութը եզրափակել են՝ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան» վանկարկումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում