1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու նորոգման իր որդեգրած օրակարգն ավելի տեսանելի է դարձնում եկեղեցու երիտասարդ և նվիրյալ հոգևորականների, որոնք փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Ֆեյաբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նորոգման օրակարգն ավելի տեսանելի է դարձնում մեր եկեղեցու երիտասարդ և նվիրյալ հոգորականների, որոնք նաև շատ կարևոր է, որ փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի։ Նրանց տեսնելով՝ ավելի եմ սիրում Հայաստանյայց Առաքելական մեր սուրբ եկեղեցի»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցված պատարագին։