Քիմ Քարդաշյանը հայտնվել Է 7Hollywood հանդեսի շապիկին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտնվել Է 7Hollywood հանդեսի շապիկին: Ֆոտաշարքից մի քանի լուսանկար հրապարակված Է հայտնիի Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարվելու համար Քարդաշյանը հագել Է ֆրանսիացի մոդելագործ Թիերի Մյուգլերի հեղինակած սեւ գույնի մինի-զգեստը, որը կարված Է ոսկեգույն ուլունքներով, մարգարիտներով եւ արհեստական թանկագին քարերով: Քիմի երկնագույն դեկոլտեն մասնակիորեն բացում Է նրա կուրծքը եւ որովայնը, իսկ երկար թեւքերը՝ ուսերը: Մյուս լուսանկարներում հեռուստաաստղը ձյունաճերմակ մահճակալի վրա պառկած Է փակ աչքերով՝ ծովաաստղի ձեւով կտրվածք ունեցող առանց թեւքերի երկար սեւ զգեստով: Նրա հագուստը լրացված Է խոշոր մարգարտե մանյակով, թեւնոցով եւ ականջօղերով:
Լուսանկարների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Ալիքս Մալկան Է, որն ավելի վաղ 7Hollywood-ի համար լուսանկարել Է ռուս գերմոդել Իրինա Շեյքին, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերային, նորզելանդացի մոդել Ստելլա Մաքսվելին:
Посмотреть эту публикацию в Instagram