Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ:«Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից»,-ընդգծել է նա:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների նախագահական ինստիտուտների համագործակցության հնարավորություններին: Հաշվի առնելով Ֆինլանդիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փոխայցելությունների և փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը: Նախագահն ասել է, որ իր նպատակն է մեր երկրում ունենալ խորհրդարանական կառավարման պայմաններում կայացած ու ամուր նախագահական ինստիտուտ և ստեղծել ավանդույթներ:

Նշելով, որ Ֆինլանդիան մեծ առաջընթաց է գրանցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ նախագահն ասել է, որ այս ոլորտի զարգացումն առաջնահերթություն է նաև Հայաստանի համար: Նախագահ Սարգսյանը պատմել է, որ նախագահական ինստիտուտն ունի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված իր նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM և որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։

Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև ֆիննական ընկերություններ:

Հայերեն English Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը