Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետությունըֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում դրել է հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելու խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենքձևակերպել ենք, մեր կարծիքով, բարեփոխումների տեսլականը: Ասել ենք, որ հանրային ֆինանսների կառավարման համակարգի առջև տեսնում ենք հետևյալ խնդիրը` երաշխավորել, որ հանրային բարիքը բաշխվում է արդարացիորեն: Մենք կարծում ենք, որ դրանց հնարավոր է հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այդամենըկիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը:Ջանջուղազյանը նշեց` հարկաբյուջետային կարգապահության բարձրացումը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում գտնվող նպատակադրում է: Բարեփոխումների կարևոր նպատակներից է նաև բյուջետային համակարգի կանխատեսելիության աստիճանի բարձրացումը: Նախարարը մեծապես կարևոր համարեց բոլոր միջոցառումները հաշվետվողականության շրջանակում իրականացնելը:

Ջանջուղազյանի խոսքով` պետական ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության գերակայությունները ձևակերպելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով:Ջանջուղազյանը նկատեց `պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգի զարգացումների բարելավումը մշտական խնդիր է բոլոր այն երկրների համար, որոնք ունեն պետական պարտք: Ֆինանսական համակարգը բավականին համարժեքորեն արձագանքում է պետական պարտքի կարիքներին:

ՀՀկառավարությունը նոյեմբերի 28-ի նիստումհաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ)2019-2023թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը։

Հայերեն

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը