Ամերիկյան «Condé Nast Traveler»-ը Հայաստանը ներառել է 2020-ի զբոսաշրջային ուղղությունների ցանկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Condé Nast Traveler» ճանապարհորդական ամսագիրը ներկայացրել է 2020 թվականի այցելությունների համար լավագույն 20 երկրների ցանկը: Այն գլխավորում է Հայաստանը:

«Նոր, ավելի շատ ոգեշնչման կարի՞ք ունեք: Դիտարկեք մեր կողմից երաշխավորված տարածքները հունվարին գնալու համար: Ամեն ինչից զատ, նոր տարվա լավագույն սկիզբը ճանապարհորդների համար անվերջ զբոսաշրջային հնարավորություններն են, թե ուր կգնաք, ում հետ կգնաք, և թե ինչպես այդ այցելությունը կփոխի ձեր հայացքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հոդվածում:

Հայաստանն այն ճանապարհին է, որ հաջորդ տարի կդառնա ամենաքննարկվող երկրներից մեկը: Հոդվածագիրը մատնանշում է Քիմ Քարդաշյանի Հայաստան այցելությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Ryanair» ավիաընկերությանը, որը հայաստանյան շուկա մուտք է գործելու 2020 թվականին: Այն հայկական շուկայում առաջին բյուջետային ավիաընկերությունն է, որն առաջարկելու է նոր հնարավորություններ: Հունվարից հնարավոր կլինի բյուջետային ավիաընկերության ծառայություններով Հռոմից և Միլանից մեկնել Երևան, որին կհաջորդի Մեմինգենից Գյումրի, Բեռլինից Երևան ուղղությունը: Մեկ ուղղությամբ տոմսերի արժեքը սկսում է 33 դոլարից, ինչը Հայաստանը դարձնում է «գրպանի համար բարենպաստ» երկիր:

Հայաստան առաջին անգամ այցելողներին խորհուրդ է տրվում մնալ Երևանում՝ վարդագույն քաղաքում: Հյուրանոցում տեղավորվելուց հետո հոդվածագիրն առաջարկում է այցելել քաղաքի հիմնական տեսարժան վայրերը՝ Հանրապետության հրապարակ, Կասկադ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:

Քաղաքից դուրս Հայաստանի զբոսաշրջության հիմքում հայկական եկեղեցիներն են: Մասնավորապես, խոսվում է Խոր Վիրապի, Նորավանքի, Գեղարդի, հեթանոսական Գառնու տաճարի մասին: Հայաստանի ճարտարապետության գլխավոր զարդը Էջմիածինն է, որտեղ գտնվում է աշխարհի հնագույն տաճարներից մեկը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Սևանա լճին, Դիլիջան ազգային պարկին և այլ տեսարժան վայրերի:

«Condé Nast Traveler» ամսագրի առաջարկած 20 երկրների ցանկում են Բրազիլիան, Իսպանիան, Կանադան, Դանիան, Արգենտինան, ԱՄԷ-ն և այլն:

Հայերեն العربية English

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ