Հասարակական

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ սոցցանցերում անծանոթների հետ ռազմական թեմաներով շփումներից

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ սոցցանցերում անծանոթների հետ ռազմական թեմաներով շփումներից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է սոցիալական կոչ պարունակող լուսանկար:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել[email protected]էլեկտրոնային հասցեի միջոցով»,- ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում