Քաղաքականություն

Հայկ Մարությանի օրակարգում Դավիթ Խաժակյանի բանավեճի հրավերն ընդունել-չընդունելու հարցը դեռ չկա

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանի օրակարգում Դավիթ Խաժակյանի բանավեճի հրավերն ընդունել-չընդունելու հարցը դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ուղիղ եթերում բանավեճի հրավերն ընդունել-չընդունելու հարցը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա օրակարգում չկա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հարցը քաղաքապետի այսօրվա օրակարգում չկա»,-ասաց Կարապետյանը:

Դեկտեմբերի 2-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտնել էին, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում