Կապանն ընտրվել է Հայաստանի 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Կապան քաղաքն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականին Կապանում կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր` դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպությունները:

2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքները: Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման միջոցով` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի խոսքով` կարճ քվեարկությամբ ամենաշատ ձայները ստացել էր Հրազդան քաղաքը, երկրորդ տեղում Կապանն էր:

«Քվեարկության արդյունքները համադրելով փորձագետների կողմից տրված գնահատականների հետ որոշվեց 2020 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչել Կապանը: Սա նշանակում է, որ Կապանը լինելու է երիտասարդական միջոցառումների կիզակենտրոնը, այնտեղ իրականացվելու են երիտասարդական բազմաթիվ ծրագրեր»,- ասաց Լոռեցյանը:

Նոյեմբերի 5-25-ը ակտիվ է եղել քվեարկությունը, իսկ նոյեմբերի 15-ից մրցույթի կազմկոմիտեն և փորձագետներն այցելել են հայտատու քաղաքների մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ, ծանոթացել տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ:

Տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի անցկացմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խթանել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցելու մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների առաջխաղացմանը:

Հայերեն English Français Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը