Կենտրոնական բանկը մարտահրավեր է համարում սպառողի կողմից վարկը որպես պարտավորություն չընկալելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը մարտահրավեր է համարում այն, որ սպառողը վարկն ընկալում է որպես փող, այլ ոչ թե պարտավորություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:

«Մարտահրավերներից որոշներն իրենց բնույթով միայն հայկական չեն, այսինքն՝ դրանք բնորոշ են նաև շատ այլ երկրների: Օրինակ՝ դրանցից մեկը, որի հետ շարունակաբար բախվում ենք, սպառող վարքագծային ընկալումն է առ այն, որ վարկավորումը միայն ֆինանսական կազմակերպության և պետության տիրույթում է, և ինքը՝ սպառողը, պատասխանատվություն չի կրում այդ պարտավորության դիմաց: Եթե կարճ ասենք՝ վարկը դիտվում է որպես փող, և ոչ թե պարտավորություն: Սպառողը ներկային հաճախ ավելի մեծ կարևորություն է տալիս, քան՝ ապագային և դրա արդյունքում, օրինակ, նախընտրում է սպառել այսօր, քան խնայել երկարաժամկետում: Մենք տեսնում ենք նաև, որ սպառողը վարկային միջոցները հաճախ ծախսում է ոչ նպատակային»,- ասաց Մկրտչյանը:

Հայերեն

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը