Ֆրանսիական մի շարք կազմակերպություններ Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքրություն են հայտնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացումը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հաջողություններին և ձեռքբերումներին: Քննարկվել է ֆրանսիական կապիտալով Հայաստանում առկա ընկերությունների գործունեությունը: Ժոնաթան Լաքոտը նշել է, որ ֆրանսիական մի շարք կազմակերպություններ ևս Հայաստանում ներդրումներ ունենալու հարցում հետաքրքրություն են հայտնել:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանում գործունեության ծավալման հնարավոր նոր ֆրանսիական կազմակերպություններ ունենալու գաղափարը և ընդգծել, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում մեր երկրում առավել բարենպաստ բիզնես միջավայր և ճիշտ գործարար մշակույթ զարգացնելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան