Հասարակական

ՌԴ-ում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

1 րոպեի ընթերցում

 ՌԴ-ում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ըստ նախնական տվյալների՝ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»,-ասաց Նաղդալյանը:

Հաղորդվում է, որ մահը վրա է հասել գազի պայթյունի հետևանքով:

«Արմենպրես»-ը ճշտում է դեպքի մանրամասները:

Աշոտ Կարապետյանը ծնվել է 1970թ. հուլիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում