«Սոֆթ պապիրուս»-ը ազատվեց ներմուծման մաքսատուրքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը «Սոֆթ պապիրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Կազմակերպությունը արտադրությունը իրականացնում է Երևան քաղաքում։ Կազմակերպությունը գործում է 2015 թվականից և արդեն իսկ իրականացրել է 135 միլիոն դրամ ներդրումներ սարքավորումների ներկրման համար։ Այդ սարքավորումների ավելացման նպատակով պետք է ավելացվեն ևս 50 միլիոն դրամով սարքավորումներ։ Այս հայտի շրջանակում կազմակերպությունը դիմել է 747 միլիոն արժեք ունեցող ապրանքները մաքսատուրքից ազատելու խնդրանքով։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 74,3 միլիոն դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտի նվազումը կկազմի 907 հազար դրամ։ Կազմակերպության կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ պետական բյուջե են վճարել 38 միլիոն դրամ հարկ», -ասաց Խաչատրյանը։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Հայերեն

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը