Աննա Հակոբյանն այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։

«‹‹Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ ժողովրդի հոգատարության և ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ այդ այցը կատարել։ Ամեն անգամ գալ և կանգնել իրենց կողքին և տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, դա ուժ է տալիս, վստահություն է տալիս։ Մի բան է Երևանում կամ քաղաքում մտածել և զգալ այդ ուժը, ինչը մենք ամեն րոպե զգում ենք, բոլորովին այլ զգացողություն է, երբ դու ունես հնարավորություն լինել այստեղ. այստեղ մթնոլորտում այլ ոգի կա։ Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ և կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այն պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ, շատ ոգևորիչ են և շատ կցանկանա, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեն։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ շեշտել է, որ նման այցերը մեծ ոգևորություն են առաջացնում զինվորների շրջանում և դրական ազդեցություն թողնում բարոյահոգեբանական վիճակի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին