Քիմ Քարդաշյանը հրաժարվել Է բաց լուսանկարներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթիի շոուի մասնակից եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հայտարարել Է, որ իր Instagram-օգտահաշվում այլեւս չի զետեղի մերկ մարմնով սելֆիներ կամ բիկինիով լուսանկարներ: Այդ մասին նա պատմել Է The Cut հրատարակությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

39-ամյա ամերիկուհին իր որոշումը պատճառաբանել Է «արթնացումով». «Ես չգիտեմ, կարող Է պատահել, որ բանն իմ ամուսնու խոսքերն են այն մասին, որ երբեմն նա անհարմար Է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքին տեսքի պատճառով: Ես միշտ լսում են նրան եւ հասկանում եմ նրա զգացմունքները: Նա միշտ պաշտպանում Է իմ ձգտումը՝ լինելու այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ, եւ անել այն, ինչ ցանկանում եմ: Բայց ինձանում ասես ինչ-որ արթնացում Է տեղի ունեցել»:

Նաեւ Քիմը գանգատվել Է, որ չի կարողանում Instagram-ի ժապավենն աչքի անցկացնել երեխաների ներկայությամբ, քանի որ դրանում միշտ հայտնվում են մերկ մարդկանց լուսանկարներ: Նաեւ Քարդաշյանը զգուշանում Է, որ մերկ տեսքով իր լուսանկարները կարող են վտանգել ԱՄՆ-ի արդարադատության համակարգի բարեփոխման իր աշխատանքը: «Ես մտածեցի, օ՛քեյ, այժմ ես Սպիտակ տանն եմ, իսկ հաջորդ օրը ինչ-որ «ցնդած» լուսանկար եմ զետեղում բիկինիով, հուսալով, որ քաղաքական գործիչներն այն չեն նկատի»,- գրել Է Քարդաշյանը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA