Տնտեսություն

Հայաստանի բանկերի միության նախագահը շնորհավորել է Բանկային աշխատողի օրը

2 րոպեի ընթերցում

 Հայաստանի բանկերի միության նախագահը շնորհավորել է Բանկային աշխատողի օրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը շնորհավորանք է հղել Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձում նշվում է.

«Բանկային համակարգի հարգարժա՛ն աշխատողներ,

Հարգելի՛ գործընկերներ

Հայաստանի բանկերի միության խորհրդի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:

Այս նշանակալի տոնի առիթով ևս անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության բանկերի բոլոր աշխատակիցների գործունեության կարևորությունն ու փաստել, որ Ձեր առաքելությունն իրականացնում եք ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ:

Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները:

Տոնական օրվա շրջանակներում մեկ անգամ ևս պետք է վստահաբար բարձրաձայնենք մեր երկրում նկատելիորեն կայացած և անընդհատ կատարելագործվող բանկային համակարգի առկայության մասին՝ այդ ամենի հիմքում դարձյալ գնահատանքի խոսքեր հղելով իրենց գործառույթները պատվով իրականացնող բանկային աշխատողներին:

Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում, որ աշխատանքային հաջողություններն ու ձեռքբերումները լինեն Ձեր առօրյայի անբաժան ուղեկիցները:

Մաղթում եմ ամենայն բարիք և բոլոր ծրագրերի, նպատակների ու նախաձեռնությունների իրականացնում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում