Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Գույքային հարկերի համակարգի բարեփոխումները մեր օրակարգում են: Բարեփոխումն ունի հստակ նպատակ, այն է՝ ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը: Այս առումով շատ կարևոր է, որ մեր հասարակությունը չմտահոգվի այն առումով, թե բոլոր տեսակի գույքային միավորների հարկային բեռը կարող է հանկարծ բարձրանալ: Այդպիսի նպատակ չի հետապնդվում»,-վստահեցրեց Պողոսյանը:

Նախատեսվում է, որ բարեփոխման մեկնարկը կլինի 2021-ից: Փոխնախարարը շեշտեց՝ այդ բարեփոխումը գալիս է լրացնելու եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրման բարեփոխումը: Նա նկատեց՝ եթե եկամուտները հարկվում են հավասարաչափ՝ միևնույն դրույքաչափով, ապա քաղաքականության, սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից շատ ճիշտ ու հիմնավոր կլինի, որ գույքային միավորները հարկվեն պրոգրեսիվ մոդելի շրջանակներում:

Պողոսյանը հիշեցրեց նաև, որ օրեր առաջ ԱԺ-ն արդեն ընդունել է կադաստրային արժեքների վերագնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2021-ից: Սակայն մինչ այդ նախարարությունը դեռ աշխատանք ունի կատարելու, հարկային օրենսդրությունում պետք է որոշակի վերանայումներ նախատեսվեն: Նոր գնահատման մեթոդաբանությամբ, ըստ էության, կադաստրային արժեքները մոտարկվում են գույքի շուկայական արժեքներին և, ըստ այդմ, նաև բարձրացվում են: Եվ, հետևաբար, կարիք է առաջանում հարկային օրենսդրությամբ անդրադառնալու հարկման դրույքաչափերին, չհարկվող շեմին: Այս պահին վերլուծվում է ողջ հանրապետությունում առկա գույքային միավորների բազան՝ տեղորոշելու համար թիրախը, այսինքն՝ գույքային միավորների այն շրջանակը, որի մասով պետք է հիմնական բեռի վերանայում լինի:

Հայերեն

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել. Արաղչի

Հայաստանում կսահմանվի օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող կազմակերպությունների վերահսկողության նոր կարգ

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ