Արարատ Միրզոյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են՝ ընդգրկելով երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը: Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նա մեծ կարեւորություն է տվել երկու երկրների միջեւ համագործակցությանը կրթության ոլորտում, ինչի նախադրյալ է հանդիսանում երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համար: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է կողմերի միջեւ երկխոսությունը եւ ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը:

Դաշնային խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայկական պատվիրակության ակտիվությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքի շրջանակներում:

Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում գոյություն ունի զարգացման ակտիվ դինամիկա: Դրան նպաստում են նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչի հավաստումն էր վերջերս Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը՝ հագեցած օրակարգով:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խնդրի խաղաղ կարգավորմանը միտված հայկական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ կարեւորել, որ ադրբեջանական կողմը նույնպես հանդես գա նույնաբովանդակ հայտարարությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանն ինչպես ԱՊՀ ՄԽՎ-ի, այլ նաեւ միջխորհրդարանական հարթակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վալենտինա Մատվիենկոն մյուս տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Հայերեն English Français Русский

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg