Տարածաշրջանային

Գախարիան հանրահավաքի ելած ընդդիմությանը որակել Է անպատասխանատու քաղաքական գործիչներ

2 րոպեի ընթերցում

Գախարիան հանրահավաքի ելած ընդդիմությանը որակել Է անպատասխանատու քաղաքական գործիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նոյեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել Է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում Է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Նոյեմբերի 19-ին բանը հասել Է նրան, որ խորհրդարանի մուտքերն արգելափակող բողոքողներին հարկ Է եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով:

«Անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այսօրվա դրությամբ մեր քաղաքացիների, մեր երկրի զարգացման համար ամենակարեւոր չափումը, այն Է՝ տնտեսական զարգացումը, տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը: Մենք՝ որպես պատասխանատու ուժ եւ Վրաստանի կառավարություն, պետք Է որոշակի քայլեր անենք, որպեսզի համարժեք պատասխան տրվի այդօրինակ մարտահրավերներին»,-ասել Է Գախարիան: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական համակարգով:

Չնայած պետական հիմնարկությունները ու մանավանդ երկրի գլխավոր հաստատություններից մեկը՝ խորհրդարանը, չարգելափակելու ոստիկանության եւ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավարների բազմաթիվ կոչերին, բողոքող ընդդիմությունը եւ երիտասարդական շարժումները մտադիր չեն ընկրկել: Նրանք հայտարարել են, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրվանից, կսկսեն պիկետել խորհրդարանի մուտքերը, որպեսզի առավելագույն անհարմարություն ստեղծեն պատգամավորների համար: Հաջորդ շաբաթ պետք Է տեղի ունենան լիագումար նիստեր, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում