Ամերիաբանկը ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման թվային նոր հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը: Կարևորելով տնտեսվարողների ժամանակի խնայողությունը` Ամերիաբանկը բիզնեսների ֆինանսավորման համար ներկայացնում է ֆինանսական շուկայում բոլորովին նոր առաջարկներ:

Առաջնորդվելով «Օգտագործի՛ր վարկավորման գործընթացի ժամանակը քո բիզնեսի համար» կարգախոսով` Ամերիաբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է մինչև 150 մլն ՀՀ դրամի չափով ցանկացած բիզնես վարկի համար դիմել առցանց, կցել փաստաթղթերն անմիջապես համակարգում և առցանց հետևել վարկային հայտի ընթացքին: Ստեղծվել են նոր հնարավորություններ վարկերն առավելագույն արագությամբ տրամադրելու համար:

Ընդ որում, օնլայն հարթակում ընկերության տվյալները կարելի է մուտքագրել ընդամենը մեկ անգամ և առցանց դիմել տարբեր վարկերի ստացման համար:

1-10 մլն ՀՀ դրամ կամ արտարժույթով համարժեք վարկի/օվերդրաֆտիհայտի պատասխանը տրվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում: Վարկը կարող է տրամադրվել նաև առցանց` առանց բանկ այցելության` Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ լինելու և ID քարտ ունենալու դեպքում, որի պարագայում տրամադրման վճար չի կիրառվում:

Հայտն ավտոմատ կերպով չհաստատվելու դեպքում Բանկի մասնագետն այցելում է տվյալ բիզնեսի գործունեության վայր և տեղում` պարզ վերլուծության միջոցով, տալիս նախնական պատասխան: Վերլուծության հիման վրա վարկը կարող է տեղում հաստատվել, լրացուցիչ հաստատման անհրաժեշտության դեպքում որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է առանց անշարժ գույքի գրավադրման, իսկ վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի գանձվում:

Նշված գումարի սահմանում հնարավոր է նաև ավտոմատ ձևով վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը` առանց այդ բանկեր այցելելու:

10-20 մլն ՀՀ դրամի կամ արտարժույթով համարժեք բիզնես վարկի/օվերդրաֆտի ստացման դեպքում անհրաժեշտ է ապահովել միայն մասնակի գրավ` 10 մլն ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից բարձր գումարի համար:

Այս սահմանաչափի ներքո ևս հնարավոր է Ամերիաբանկ տեղափոխել այլ բանկերի կամ վարկային կազմակերպությունների բիզնես վարկերը` առանց այդ ընկերություններ այցելելու:

Առցանց կարելի է դիմել նաև 20 - 150 մլն ՀՀ դրամ կամ արտարժույթով համարժեք վարկեր ստանալու համար:

Բիզնեսի վարկավորման համար Ամերիաբանկի կողմից ստեղծված այս նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը:

Հայերեն

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը