Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ձմեռային տարեշրջանում կնվազի 9 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019-2020 թվականների ձմեռային օդագնացության շրջանում Վրաստանի միջազգային օդանավակայաններից կկատարվի շաբաթական միջին հաշվով 340 կանոնավոր չվերթ, ինչը 9,3 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաշվել Է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Մինչեւ 2020 թվականի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը Վրաստան կթռչեն 32 արտասահմանյան ավիաընկերություններ, Ryanair-ը, ինչպես նաեւ վրացական Georgian Airways-ը եւ MyWay Airlines-ը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր մարդատար չվերթեր են իրականացնելու 26 երկրներ՝ 37 ուղղություններով, Քութայիսի միջազգային օդանավակայանից՝ 18 երկրներ՝ 30 ուղղությամբ, Բաթումի միջազգային օդանավակայանից՝ վեց երկիր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով ռուսական ավիաընկերություններին արգելել Է Վրաստան թռչել 2019 թվականի հուլիսի 8-ից: Այդ որոշումից առաջ 2019 թվականին Վրաստանի ավիափոխադրումների շուկայում աշխատում Էր ավելի քան 40 ավիաընկերություն, այդ թվում՝ ութ ռուսաստանյան՝ «Աերոֆլոտ»-ը եւ նրա խմբի մեջ մտնող «Պոբեդա»-ն, S7 Airlines-ը, «Ուրալյան ավիագծերը», Smartavia-ն («Նորդավիա» նոր բրենդը), Red Wings-ը, «ՅՈւՏեյր»-ը, ինչպես նաեւ մի քանի չվերթ կատարած «Սեւերստալ» ավիաձեռնարկությունը: 2018 թվականին Վրաստանի օդանավակայաններն սպասարկել են 5,03 մլն ուղեւորներ, ինչը 23,6 տոկոսով ավելի Է, քան նախորդ տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան